Արմինկայի հմայիչ լուսանկարներն ու զգեստապահարանի ցանկալի ատրիբուտը

Երգչուհի Արմինկան կիսվել է նոր լուսանկարներով։ Մեկնաբանություններում երգչուհին հայտնել է, որ գլխարկներն այժմ իր զգեստապահարանի ցանկալի աքսեսուարներն են։

Իր Ինստագրամում  հրապարակված լուսանկարներում Արմինկան մուգ գույնի բլուզ է կրում, որը համադրել է նույն երանգի գլխարկի հետ։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է։

Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը․ «Եթե ժամանակին գլխարկներն ինձ դուր էին գալիս միայն ուրիշների վրա, ապա այժմ դրանք իմ զգեստապահարանի ցանկալի աքսեսուարներն են։ Սազո՞ւմ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ