«Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ․․․»․ Անի Երանյանի գրառումը

Անի Երանյանի ստեղծագործական կյանքում  ներկայումս դադար է։

Ավելի վաղ նա հեռուստադիտողներին ներկայացավ կտրուկ ոճափոխված՝ թողարկելով նոր տեսահոլովակ:

Անին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կից կատարել հետևյալ գրառումը․

«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում: Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը: Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով։

Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին: Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք: Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին: Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում: Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:

Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:  Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել: Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են: Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում: Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ