Ամստերդամի քաղաքապետն այցելել է հիվանդանոց և շնորհակալություն հայտնել Մել Դալուզյանին

Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ այցելել է բուժհաստատությունում գտնվող ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին: Նա այցելել է շնորհակալություն հայտնելու զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։

Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ