Ինչպես է վարչապետ Փաշինյանը նշելու իր ծննդյան տարեդարձը

Armdaily.am-ը գրում է՝ Վաղը՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Փաշինյանը կդառնա 44 տարեկան։ Վարչապետն այսօր մեկ օրյա արձակուրդ է վերցրել։ Armdaily.am-ը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե հենց ծննդյան տարեդարձի համա՞ր է վարչապետն արձակուրդ գնում, ինչին պատասխան խոսնակն ասաց, որ ուղղակի արձակուրդ է։

Մեր այն հարցին վաղը Փաշինյանը մասնակցելո՞ւ է երեխաների տոնին նվիրված միջոցառումներին, թե 3 օրով դուրս է գալու երկրից, Կարապետյանն ասաց.«Նա արձակուրդի մեջ է։ Հայաստանից էլ դուրս չի գալու»։ Այն դիտարկմանը՝ այսինքն չի՞ մասնակցելու միջոցառումներին, ասաց.

«Նա արձակուրդի մեջ է։ Այսքանը»։

ՔՊ-ից էլ փորձեցինք պարզել, թե նշելո՞ւ են Փաշինյանի ծնունդը, ինչին ի պատասխան ասացին, որ սովորություն չունեն կուսակցությունով նշել Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Իսկ, թե ինչպես է նշում Փաշինյանը ծննդյան օրը, ասացին՝ ստանդարտ մեթոդով։
Ի դեպ նախկին իշխող կուսակցության՝ՀՀԿ-ի անդամները միշտ նշում էին Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը։

Չնայած երրորդ նախագահն իր ծննդյան օրը նշում էր նեղ շրջանակում, բայց կուսակցության անդամներն այդ օրը միշտ հավաքվում էին առանց իրեն և մեկը մեկին հերթ չտալով խմում «շեֆ ջանի» կենացը և գովաբանում։

աղբյուրը՝  Armdaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ