«Դրանք լախատռոններ են, մեքենայով մտել են, որ ապարատը ջարդեն». Ալեն Սիմոնյանը մոլախաղերի մասին

«Խոսքը գնում է գազալցակայանների մոտ եղած ապարատների մասին, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ «Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերությունը: Մնացած չորս ընկերություններից ոչ մեկն այդ ապարատներով գործունեություն չի ծավալում: Իրենց պահանջը, խնդրանքն այն է, որ ժամկետը երկարացվի, որի հետ կապված ես մեծ վերապահում ունեմ:

Թող առաջարկներ ներկայացնեն, բայց մեր համաքաղաքացիները պետք է շարունակեն տարբեր գազալցակայններում խաղային ապարատներից օգտվել, ինչը ես չարիք եմ համարում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բուքմեյքերական ընկերությունների այսօրվա բողոքին:

Անդրադառնալով ցուցարարների այն մեղադրանքին, թե «Վիվառո Գրուպ»-ի տնօրենն իր ընկերն է, Ալեն Սիմոնյանը հաստատեց.

«Այո, նա իմ ընկերն է, բայց ես 10 տարի է հանրային ոլորտում բաց աշխատում եմ և իմ ազնվությունը ոչ մեկ չի կարա կասկածի տակ դնի, առավել ևս նման շահարկումներով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ