Հեզեր Դաքվորտը գիտի մայրության բոլոր նրբությունները և հիմնվելով սեփական փորձի վրա՝ ցանկանում է կարևոր հիշեցում կատարել ողջ աշխարհի մայրերի համար։ Ցավոք, այդ ճշմարտությունը կինը հասկացավ իր ընտանիքում եղած մեծ դժբախտությունից հետո։ Հեզերն իր պատմությամբ կիսվել է ֆեյսբուքում և այն վերնագրել՝ «Կապույտ բիծ»։
Նա պատմում է, որ ժամանակին ուներ 2 տարեկան եռյակ տղաներ և 4-ամյա որդի։ Այդ երեկո նա փորձում էր քնեցնել երեխաներին, ովքեր չափից ավելի ակտիվացել էին և չէին ուզում պառկել։
Ամեն մեկը մի կողմ էր վազում։ Տղաները երգ էին միացնում, գոռում և խաղում։ Տանն իսկական քաոս էր։
— Իմ ձեռքերը միշտ զբաղված էին, իսկ սիրտս ցավում էր նրանց համար․․․
Երբ հոգնած և ուժասպառ մայրը վերջապես կարողացավ կերակրել և պառկեցնել քնելու իր չորս ավազակներին, նոր սպիտակ գորգի վրա թանաքի հետքեր տեսավ։ Թանաքի հետքեր կայնի նաև եռյակ տղաներից մեկի՝ Ջեյկոբի գիշերազգեստին, անկողնու և ամբողջ մարմնի վրա։
— Ես բարկացա գրկեցի Ջեյկոբին և տարա լոգարան լվացվելու, մինչ ամուսինս փորձում էր մաքրել գորգը։ Հիասթափության արցունքները հոսում էին աչքերիցս, ես ավելի շատ ինձ վրա էի բարկացած, որ գրիչը թողել էի երեխաների համար հասնելի տեղում։
Թանաքի հետքն այդպես էլ չմաքրվեց, նույնիսկ պրոֆեսիոնալ մաքրուհին չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Հեզերն ամեն անգամ զայրանում էր, երբ տեսնում էր կապույտ բիծը գորգի վրա։
— Այդ կապույտ հետքը ինձ կարծես խանգարում էր ապրել, ես ատում էի այն, — հիշում է Հեզերը։
Ցավոք, որոշ ժամանակ անց գրիչը կոտրած երեխայի՝ Ջեյկոբի մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ Երկու տարի անց երեխան մահացավ․․․․
— Բիծը մնաց նույն տեղում, իսկ որդիս գնաց․․․այդ կապույտ բիծն անդադար որդուս է հիշեցնում։ Պետք չէ դժգոհել անպետք մանրուքների պատճառով, որոնք կյանքում ոչ մի կարևորություն չունեն։
Պետք չէ ուշադրություն դարձնել մանրուքներին, քանի որ արժեք ունեն ոչ թե իրերը, այլ մարդիկ։