«Միանշանակ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»․ Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը միանշանակ կողմ է դատաիրավական ոլորտում բարեփոխումներին, նաև պատգամավորներին վեթթինգի ենթարկելուն: Սակայն դրանից զատ նա կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատությանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ գալը կարո՞ղ է ինչ-որ ուժերի համախմբել իր շուրջը՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց.

«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ, եւ հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»: Մենք ճշտեցինք՝ իր շուրջը կհամախմբվե՞ք՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել»:

Դիտարկմանը, որ Քոչարյանն ասել է՝ վերադառնում է քաղաքական դաշտ՝ Վարդան Ղուկասյանը արձագանքեց.

«Շատ լավ է անում, ինքը գիտի: Ես իր հետ 10 տարի աշխատել եմ, եւ աղետի գոտին, որ վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է։ Ես իրեն հարգում եմ»:

տեսանյութը՝ ArmLur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ