ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի բակում:
Նրանք պահանջում են չեղարկել եկամտային հարկի համահարթեցման ծրագիրը և դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին:
«Նախագծին կողմ արտահայտվող յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ գիտակցի, որ ինքն անձամբ պատասխանատու է լինելու բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման համար»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:
աղբյուրը՝ NEWS.AM