Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։ Մարինկայի Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն ամենայն հավանականությամբ, արվել են նկարահանման ընթացքում։
Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է մոխրագույն վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։
Մեկնաբանություններում Մարինկան օգտագործել է սիրում եմ իմ աշխատանքը հեշթեգը։