«Գյումրեցին ծուռ վզով չի կանգնելու ռաբուսով հաստավզերի առաջ». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, իսկ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղկեփնջով։ Նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանի ելույթի սկզբում քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞ւր է Չալոն։

«Չալոն մեր տանն ա, ո՞ւր ա։ Հա, լուրջ եմ ասում, ժողովո՛ւրդ ջան»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ջավախքում էլ մեկ այլ տեսակի շուն էին նվեր ստացել՝ Արջուկը, և դրանք իրար հետ «յոլա չեն գնում»։

Ն.Փաշինյանը հիշեց, թե ինչու էին իրենց քայլը սկսել Գյումրիից. «Մարտի 31-ին ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք։ Որովհետև գիտենք, որ էն գործը, որ Գյումրիից սկսվեց, խերով ա էդ գործը, ժողովուրդ ջան, խերով ա, դուխով ա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ