Աշխարհում ամենափոքրիկ երեխան դուրս է գրվել երկարատեւ բուժումից հետո։ Աղջիկը ծնվեց 2018-ի դեկտեմբերին հղիության 23-րդ շաբաթում։
Փոքրիկի քաշն ընդամենը 245 գրամ էր, ինչը ոչ մեծ խնձորի չափ է։ Վաղաժամ ծննդաբերության պատճառը առաջ եկած բարդություններն էին. զննման ժամանակ պարզվել էր, որ պտուղը քաշ չի հավաքում։
Փոքրիկի ծնվելուց հետո ուղարկվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Բժիշկների գնահատմամբ՝ նա ընդամենը մեկ ժամ էր ապրելու, բայց փոքրիկն իսկական տոկունություն ցուցաբերեց եւ սկսեց պայքարել իր կյանքի համար։
Սեյբին լուրջ առողջական խնդիրներ չուներ։ Բժիշկները խնամեցին փոքրիկին հինգ ամիս, եւ հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Դուրս գրվելիս երեխայի քաշը 2,5 կիլոգրամ էր։