Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում: Այս մասին տեղեկացնում են Factor.am-ի Գյումրիի աղբյուրները:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքից: Փաշինյանն իր թիմով եղավ Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ և Գյումրի քաղաքներում, որտեղ էլ մեծ հանրահավաքով եզրափակեց իր հանդիպումը շիրակցիների հետ:Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գիշերելու է «Պլազա Վիկտորիա» հյուրանոցում:

Այս հյուրանոցը Գյումրու մակարդակով ամենաշքեղն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում: «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին:Երեկոյան նախատեսվում է նաև զբոսանք Ռուսթավելի փողոցում:

Նշենք, որ սա այն փողոցն է, որը հիմնանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագրի շրջանակներում:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ