«Աստված Ձեզ պահապան». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մոմ վառեցին Յոթ վերք եկեղեցում

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երբեք այս հեղափոխության ընթացքում թիմ-թիմ չեն խաղացել: «Ես ասել եմ, որ այս հեղափոխության առաջնորդը դուք եք, և բացառվում է, որ լինի բարձր պրոֆեսիոնալ արժանի կադր, որ մեր կառավարության, համակարգի մեջ իր տեղը չգտնի:

Մենք երբեք թույլ չենք տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր, ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չեն տալիս, բայց մենք ասում ենք, որ ով պաշտոնի համար է պայքարում, թող խռովի գնա, քանի որ այս պայքարը պաշտոնի համար չէ, այլ ծառայության համար է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք երեք խոշոր հաղթանակներ ենք ունեցել, առաջինը անկախության ձեռքբերումն է, հաջորդը՝ ամենակարևորը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, իսկ երրորդը 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ