Մի խումբ երիտասարդներ «գրոհում» են Երևանի 2800-ամյակի այգու արձանները

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանում, որը շրջապատված է Իտալիայի, Բեյրութի փողոցների, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներով: Այգին սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի դիմաց։ Այս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու եզրային մասը:

2002թ.-ին` Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս հատվածն, ասես, կղզիացավ: Խնամքի բացակայության պատճառով տարածքը մնացել էր անմխիթար վիճակում և դադարել էր ծառայել որպես այգի: Այստեղ մնացել էին միայն ծերացած, հիվանդ և փտած ծառեր, մաշված և վնասված նստարաններ, ավերված և չգործող շատրվանների մնացորդներ:

Հենց այս տարածքում 2018-2019 թթ. ընթացքում կառուցվեց Երևանի 2800-ամյակի այգին: Այգու նախագծումը տևել է կես տարի, իսկ կառուցումը՝ մեկ ու կես տարի: Կառուցման ընթացքում փոխվեց ամեն ինչ. Անգամ հողն ամբողջությամբ փոխարինվեց։

Բայց կարծես թե նորաբաց այգին սկսել են գրոհել  առանց հասկանալու դրա արժեքը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ