Թոմը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ Դելմիին հրավիրեց շրջել իր մեքենայով: Սակայն նա հույսեր չուներ, որ Դելմին կգա: Դելմին եկավ, և նույն օրը Թոմը համարձակություն ունեցավ համբուրել աղջկան ու ամուսնության առաջարկ անել: Երեք շաբաթից նրանք ամուսնացան ու սիրով և անբաժան ապրեցին ուղիղ 62 տարի:
82 տարեկանում Դելմին լուրջ հիվանդացավ ու հայտնվեց հիվանդանոցում: Թոմը, ով մինչ այդ լիովին առողջ էր, կնոջ` հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը երկու օր հետո ևս առողջական խնդիրներ ունեցավ: Հիվանդանոցում նրանց տեղավորեցին նույն սենյակում: Տեսնելով միմյանց հանդեպ սերն ու ջերմությունը` աշխատակիցները նույնիսկ մահճակալները մոտեցրին իրար, որպեսզի ամուսինները միշտ միասին լինեն:
Թոմն ու Դելմին անցկացրեցին նաև կյանքի վերջին օրերը: Այս հուզիչ պատկերը լուսանկարել են նրանց աղջիկները` ծնողների մահից ժամեր առաջ: Սկզբում մահացել է Դելմին, մոտ մեկ ժամ անց` Թոմը: Մինչև վերջին վայրկյանը, ամուսինները բաց չեն թողել ձեռքերը: