Մխիթարյանի թիմակիցները Ադրբեջանում հիշերցրել են նրա մասին

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ու պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կրկին իրենց աջակցությունն են հայտնել թիմակից Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հայտնի է, հայ կիսապաշտպանը, անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին: Նախախաղյա ասուլիսի ժամանակ ֆուտբոլիստները նշել են, որ հաղթելու են նրա համար:

«Մխիթարյանի կողքին եմ, քանի որ 5-6 տարի է՝ ճանաչում ենք իրար: Մենք լավ ընկերներ ենք: Թվիթերում ես գրել եմ այն, ինչ զգացել եմ: Մենք պետք է խաղանք նաեւ նրա ու վանսվածք ունեցող ֆուտբոլիստների համար: Եթե հաղթենք, դա կլինի նաեւ նրանց համար»,- ասել է Սոկրատիսը:

Նույն միտքը կրկնել է նաեւ Ջական: Նա ընդգծել է, որ իրենք շատ հիասթաված են, որ մրցավայր են գնացել առանց ՀՀ հավաքականի ավագի: Նշել է, որ Մխիթարյանն իրենց համար շատ կարեւոր է:

«Իհարկե հիասթափված ենք, որ նա ասյստեղ չէ: Մենք շատ ենք խոսել Միկիի ու քաղաքական հարցերի շուրջ, բայց հիմա ֆուտբոլի մասին խոսելու ժամանակն է: Նա մեզ համար շատ կարեւոր է թե խաղադաշտում, եւ թե դրա սահմաններից դուրս, այդ պատճառով էլ ուզում ենք նրան տիտղոս տալ»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ