Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է

Գուդվին-Բետ ՍՊԸ բուքմեյքերական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում: Նրանք կանգնեցրել են երթևեկությունը և պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև չհանդիպեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Քաղաքացիները բողոքում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով մշտական հանձնաժողովի՝ Բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունված որոշման դեմ: Նրանց խոսքով՝ արդյունքում հարյուրավոր մարդիկ կմնան անգործ. մոտ 143-ը թոշակառուներ են:

«Ամեն մեկս ունենք ուսանող երեխաներ, որոնց համար վճարում ենք ուսման վարձ, ունենք բանկերից վերցրած գումար: Մենք կայուն աշխատավարձ ենք ստանում բանկային քարտով՝ դա ու՞մ է խանգարում: Եթե  թոշակառուն 40.000 դրամ թոշակ է ստանում մեր ընկերությունը 65 տարեկան անձանց աշխատանք է տվել՝ 60.000 աշխատավարձով» — Պնդում է Գուդվին-Բետ ՍՊԸ-ի տարածքային մենեջեր Կարեն Սայադյանը:

Ակցիայի մասնակիցները օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնության մեջ մեղադրում են Ալեն Սիմոնյանին: Աշխատակիցների խոսքով, սա արվում է Վիվառո ընկերությանը ոլորտում մենաշնորհ տալու համար: Վստահ են՝ հարցին լուծում տալ կարող են միայն վարչապետը և Արարատ Միրզոյանը. «Մարդիկ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի «Գլխից թռնում են»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ