Ի՞նչ պատասխանեց Քիմ Քարդաշյանը այն հարցին, թե ինչու՞ իր նորածին որդուն չի անվանել Նիկոլ

Օրեր առաջ ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ի էջում։  Նա գրել է․ «Նա այստեղ է եւ նա հիանալի է»։ Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել է․ «Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը եւ Քանյեն հիվանդանոցում այցելել են փոխնակ մորը, խոսել բժիշկների հետ եւ նրան հաջողություն մաղթել։ Օրերս Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։

Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։ Ըստ ամենայնի՝ երեխայի անունը կա՛մ արդեն ընտրված է, կա՛մ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։

Տեղեկություն կա, որ Քարդաշյան ընտանիքին մոտ գտնվողներից մեկը, ով ազգությամբ հայ է, հարցրել է Քիմին, թե ինչու՞ իր նորածին որդուն չի անվանել Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հարցին ի պատասխան Քիմ Քարդաշյանն ասել է, որ իսկապես շատ գեղեցիկ անուն է․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ