Սամվել Ալեքսանյանի ու «ՍԱՍ»-ի Արտակի պարը՝ Ապարանում

Վիճակագրական ծառայության տվյալներով հեղափոխությունից հետո Դուք ավելի քիչ հարկ եք վճարել, քան նախորդ իշխանության ժամանակ, պատճառը ո՞րն է. լրագրողի այս հարցին ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Էսօր էդ օրն ա՞, որ հարցնում եք… չկա տենց բան, գնացեք, մի հատ ճշտեք»:

Դիտարկմանը՝ ուզում եք ասել վիճակագրությունը կեղծվա՞ծ է, գործարարը պատասխանեց. «Ես չեմ ասում կեղծված է: Առաջ մի ֆիրմա է եղել, հիմա 7 ֆիրմայա. 2018 թվին բաժանվել է էդ ֆիրման… Ես հիմա չեմ իմանում ինչքան հարկ ենք վճարել, բայց գնացեք նայեք ու կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել»:

Հարցին՝ Դուք հիմա բիզնեսմե՞ն եք, կարո՞ղ եք պնդել, որ բիզնեսմեն եք, պատասխանեց. «Հիմա բիզնեսմեն եմ, վսյո, բիզնեսմեն եմ»:

Թե ինչպես են հարաբերությունները նոր իշխանության հետ, Ս. Ալեքսանյանը վստահեցրեց՝ «շատ նորմալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ