Արթուր Վանեցյանը երգում է վիրավոր զինծառայողների համար

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը վիրավոր զինծառայողների ու նրանց ծնողների հետ մասնակցում է Մայիսի 28-ի առիթով կազմակերպված խնջույքին:

Միջոցառմանը մասնակցում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ հարցին, թե Վանեցյանը նախկին իշխանությունների հետ կապեր ունի և արդյո՞ք մտավախություն չունի, որ վեթինգի արդյունքում դրանք «ջրի երես» դուրս կգան` Վանեցյանը պատասխանեց, թե ոչ, չկա մտավախություն.«Այդ ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա ջրի երես դուրս չեն եկել»։

Եթե անհրաժեշտություն լինի, բոլորն էլ պետք է վեթինգի ենթարկվեն, այդ թվում Ազգային անվտանգության ծառայությունն ու ծառայության ղեկավարը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ