Սասուն Միքայելյանը երգում է վիրավոր զինծառայողների համար

Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը վիրավոր զինծառայողների ու նրանց ծնողների հետ մասնակցում է Մայիսի 28-ի առիթով կազմակերպված խնջույքին ու նաեւ կատարել «Սասնո ահեղ կռվին» երգը:

Միջոցառմանը մասնակցում է նաեւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ զրույցում ArmLur.am-ն անդրադարձել է վարչապետի կողմից բարձրացված քննիչ հանձնաժողովի հարցին, որը պետք է զբաղվի ապրիլյան պատերազմի ուսումնասիրման հարցերով:

Նա նշեց, թե զբաղվածության պատճառով այդ հանձնաժողովում չի լինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ