Չինաստանում անցորդը բռնել է 5-րդ հարկից վայր ընկնող երեխային

Չինաստանի  Ինին քաղաքում տղամարդը փրկել է 5-րդ հարկից ընկնող  2-ամյա երեխային՝ օդից բռնելով փոքրիկին։

Փոքրիկը  մնացել էր առանց հսկողության և դուրս ընկել 5-րդ հարկի պատուհանից: Ականատեսների խոսքով՝ փողոցում գտնվող տարեց մարդիկ նկատել են երեխային, սակայն չեն հասցրել օգնության հասնել:

Տղային փրկել է 28-ամյա Տոնիկ Տուրգահանբեկը, որն այդ պահին մեքենան կայանելիս է եղել շենքի մոտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան ընկնում տղամարդու վրա։

Երեխային և տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Տղայի մոտ լուրջ վնասվածքներ չեն եղել, իսկ տղամարդը գլխի ու ձեռքերի շրջանում քերծվածքներ է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ