Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը և Մարջան Ավետիսյանը գեղարվեստական նոր ֆիլմում՝ «Անհայտ բաժանորդ»

Ռեժիսոր Արշո Հարությունյանն այս աշնանը նախատեսում է հեռուստադիտողների դատին ներկայացնել գեղարվեստական նոր ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»։

Սոցցանցային հրապարակումներից պարզ է դառնում, որ ֆիլմում հանդես են գալու Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարջան Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանն ու Անի Խաչիկյանը։

Ավելի վաղ դերասանուհի Նազենի Հովհաննսյանն Ինստագրամի իր էջում Խորեն Լևոնյանի հետ լուսանկարով էր տեղադրել, որը դերասանուհին մակագրել էր՝ նշելով ֆիլմի անվանումը՝ «Անհայտ բաժանորդ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ