«Դուք ո՞ր նախարարն եք». Զավեշտալի միջադեպ մարզպետի հետ ուղիղ եթերում

Ապարանում այսօր մայիսի 28-ին, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ:

Մինչ լրագրողը ցանկանում էր հարց տալ մարզպետին տարբեր մարզերում բիզնես ֆորումներ անցկացնելու արդյունավետության մասին, մի տղամարդ մոտեցավ, ձեռքով բարեւեց Դավիթ Գեւորգյանին ու հարցրեց. «Դուք ո՞ր նախարարն եք»:

Մարզպետը ժպիտով արձագանքեց՝ ես նախարար չեմ, մարզպետ եմ:

Քաղաքացին հարցրեց, թե որ մարզի մարզպետն է:

Գևորգյանն ասաց, որ հենց այստեղի:

Երբ քաղաքացուն ասացին, որ ինքն ուղիղ եթերում է, նա արձագանքեց. «Ես էլ «Անկախության բանակի» կարենն եմ: Կեցցե Անկախության բանակը»:

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ