«Ղալաթ է անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Ջիվան Աբրահամյանին

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Ապարանում տոնում են Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ևս այնտեղ է։ Ապարանում են նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։

Ավինյանի հետ Ապարան են այցելել նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Մայիսի 25-ին անցկացված հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Լրագրողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին` ինչպիսի՞ քաղաքական գնահատական կտա այդ հայտարարությանը: Ի պատասխան` Ավինյանը կտրուկ պատասխանեց. «Ղալլաթ են արել»:

տեսանյութը՝  NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ