«Կոռումպացված և ծախու պաշտոնյան տեղ չունի Արամ Մանուկյանի հայրենիքում». Նիկոլ Փաշինյան

«Ամեն տարի մայիսի 28-ին մենք գալիս ենք այստեղ ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ:

Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունն իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով», – այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում վարչապետը թվարկեց Առաջին հանրապետության հայտնի քաղաքական գործիչներին և նշեց, որ նրանց սխրանքն ու գործն իզուր չի եղել, այժմ այդ սխրանքը տեր ունի, և այդ արարքներն են ոգեշնչել հետագա սերունդներին` պայքարելու ու պաշտպանելու հայրենի հողը:

«Այդ սխրանքներով ոգեշնչված` մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ