«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է․․․»․ Սերժ Թանկյան

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի: Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքը խոստովանեց` հայերը լավագույն զինվորներն են։

1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

  • Երբ չի մնում ելք ու ճար,
  • Խենթերն են գտնում հնար:
  • Այսպէս ծագեց, արեգակեց
  • Սարդարապատի մարտը մեծ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ