Բժիշկները տղամարդու աղիներից 7 գդալ, դանակ եւ 2 ․․․

Հնդկական Մանդի շրջանի վիրաբույժները պացիենտի ստամոքսից հանել են 7 գդալ, ատամի խոզանակներ, պտուտակահաններ եւ… դանակ։ Տղամարդը  բողոքել է ուժեղ ցավից որովայնում եւ հասցվել է բժշկական քոլեջ։ Ռենտգենը ցույց է տվել, որ տղամարդու ստամոքսում բազմաթիվ օտարածին մարմիններ կան։

Նրան  շտապ ուղարկել են վիրահատման, որի ժամանակ նրա աղիներից հանել են 7 փոքր պողպատե գդալ, 2 ատամի խոզանակ, 2 փոքր պտուտակահան, փոքրիկ դանակ եւ ձող։ Բժիշկները ցնցվել են այն բանից, որ տղամարդը  ողջ էր մնացել դանակը կուլ տալուց հետո։

Տղամարդը տառապում է Պիկի հիվանդությամբ՝ սննդային վարքի խանգարում, որի դեպքում մարդն ուտում է բաներ, որոնք նախատեսված չեն ուտելու համար։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ