Անգլիական Ուորքշիր կոմսությունում ծնվել է երեխա առանց մաշկի։ Թեեւ ողջ մնալու շանսերը բարձր չէին, բայց բժիշկներին հաջողվել է խնամելով բուժել նրան։ Նա դեռ մի քանի վիրահատության պետք է ենթարկվի, բայց հույս կա, որ ամեն բան լավ կլինի։ Նորածնի քաշը 1,1 կիլոգրամ էր։
Նրա մարմնի վրա ընդամենը 2 տոկոս մաշկ կար։ Բժիշկները նախազգուշացրել են նորաթուխ ծնողներին, որ նրանց որդու ողջ մնալու շանսերը չափազանց քիչ են։ Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան՝ փրկելու երեխայի կյանքը եւ թեթեւացնելու նրա տառապանքները։
1,5 ամսվա ընթացքում փոքրիկի մաշկը մի փոքր աճեց։ Այդ ամբողջ ընթացքում նորածինը պառկած էր առանց հագուստի. ցանկացած հպում նրա մարմնին առաջ էր բերում գրգռում եւ ցավ։ Ներկա պահին Քայդենն արդեն կես տարեկան է, եւ նա աստիճանաբար վերականգնվում է։ Նրա քաշը հասել է 4,3 կիլոգրամի։