Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման համակարգը ներդրվում էր, դա համընդհանուր շոկ էր առաջացնում, որ ո՞նց կարելի է գնալ մտնել մարդու տուն, հեռուստացույցը գրկել, հանել, երեխեքը լացեն և այլ: Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց.«Պարզ է՝ շոկ է, բայց կա այդ հետևանքին բերած գործողությունների շղթան, որը ոչ մեկին չի երևում: Այսինքն այդ մնացածը ուրեմն կարելի՞ է անել: Որովհետև դրանով մի ուրիշի իրավունքն է ոտնահարվել: Բա այն որ այս հեռուստացույցը տիրապետողը մի ուրիշից է հեռուստացույց խլել, բա դրա մասին ե՞րբ ենք խոսալու, ե՞րբ ենք անդրադառնալու: Այսինքն այս վերջին գործողությունը չանելով, այդ ուրիշից հեռուստացույց խլելը լեգիտիմացնում ենք, ասում ենք դե ով ումից երբ կարող է հեռուստացույց խլի։
Եվ այսօր էլ սոցիալական ցանցերում մեկ էլ տեսնում ես գրեցին հայհոյանքներ, բաներ՝ այս ի՞նչ եք անում, հարկադիր կատարման կամ ինչ-որ գործողության մասին։
Եվ այստեղ էլ է պետության և ապապետության հարաբերությունների մասին է խոսքը։ Եվ մենք պետք է գնանք պետական տրամաբանությամբ, և սա էլ է այն դեպքը, ոչ պետությունը գործ ունի բացարձակապես ամեն ինչի հետ»: