Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Դավադրապաշտությունը մեր գենետիկայի մե՞ջ է: Հայ օգտատերն անհանգստացած է, որ Հայաստան-ԱՄՆ «պայմանագիրը» կարող է «գաղտնի կետ ունենալ, որ Իրանի դեմ Ամերիկայի հարձակման դեպքում մեր տարածքն օգտագործվի բնական դաշնակցի (Իրանի) դեմ»: Նախ, ո՞վ է ասել, որ ԱՄՆ-ը պատերազմ է սկսելու Իրանի դեմ:
Երկրորդ, Իրանին հարված հասցնելու համար ԱՄՆ-ը Մեղրի կամ Քաջարան հասնելու կարիք չունի: Նադիր շահի ժամանակները չեն, երկրները կայծքարի հրացանով չեն կռվում:
Տարածաշրջանում ամերիկյան բազաներ, ռազմանավեր կան, ավիակիրներ, սուզանավեր, որ հեռահար հրթիռներ ունեն: Այնպես որ՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը Հայաստանի «մի ափ տարածքի» կարիքը հաստատ չի զգա:
Բայց կրկնեմ. ո՞վ է ասում, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմելու է»: