Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի ծրագիրը:
Այդ համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման համակարգերի ներդրմամբ շատ կարևոր խորքային սոցիալ հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է փոխվում է, և անհրաժեշտորեն պիտի փոխվի, որևէ կերպ կասկածի տակ չդնելով մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը:
«Հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում է ընտանեկան՝ կենցաղային բռնության պայամններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա, իսկ երբ բռնությունը տանը կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այսպես շարունակ:
Ես հիշում եմ, ինչ քննարկումներ կային, երբ որ բռնության հետ կապված օրենքներ էին ընդունվում, մեզ թվում էր ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք, բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է․ եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։