Այնքան գումար ենք դրել ՀՀ-ում, որ չենք կարող դիտել՝ ինչպես է ԱՄՆ-ը բազա կառուցում այնտեղ. Սոլովյովը ազդվել է

Ռուս հաղորդավար, լրագրող, տեղի իշխանությունների պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը կրկին անդրադարձել է Հայաստանին ու ՀՀ վարած քաղաքականությանը՝ այս անգամ ազդվելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթից:

«Թրամփն ասում է՝ Պանաման մերն է։ Ինչո՞ւ չենք կարող ասել, որ մենք այնքան գումար ենք ներդրել Հայաստանում, որ չենք կարող դիտել, թե ինչպես է ԱՄՆ-ը կառուցում իր բազան այնտեղ՝ պարզապես գնելով Փաշինյանին։ Անընդհատ թքում են մեր երեսին, անում են ինչ ուզում են, ասում են, որ իրենց պետք չէ։ Մենք ինքներս մեր երեսը սրբում ենք ու ասում՝ հարաբերություններ ունենք։

Իսկ եթե ասե՞նք, որ Կովկասում ունենք մեր ազգային շահերը։ Իրանի հետ մեր հարաբերություններն այժմ նոր մակարդակի են հասնում, բայց այնտեղ ցամաքային միջանցք կա՞, չկա, ընդհանուր սահման կա՞, չկա։ Իսկ եթե մենք հանգիստ ասե՞նք Վրաստանին և Հայաստանին, որ մեր ազգային շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը:

Սա կարող էինք իրականացնել 2008 թվականի, բայց նրանք մեզ կասեն. «Ի՞նչ եք անում», դուք իմպերիալիստ եք, գաղութատեր, ինչպե՞ս եք համարձակվում։

Իսկ ԱՄՆ-ը կնայի ու կասի՝ ՌԴ-ին չի կարելի, ռեվիզիոնիստ են: Այսինքն՝ Գրենլանդիան կարելի է, Կանադան կարելի է, Պանաման կարելի է, բայց Ռուսաստանը ռեվիզիոնիստ է։ Ինչու՞ անմիջապես չէիք ասում,- բողոքել է Սոլովյովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ