Ո՛չ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ո՛չ ՌԴ-ն. մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ. Պապիկյան

Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ո՛չ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ո՛չ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ, բնականաբար, ունենք նաև գործող պայմանագրեր, կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Սրանք հարցեր են, որից ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մենք չենք խուսափում ու չպիտի խուսափենք: Սա նաև օբյեկտիվ է»,- ասաց նա:

Նախարարն անրադարձավ նաև ՀՀ-ՌԴ ֆինանսական պայմանագրերից մեկին:

«Ֆինանսների նախարարը մամուլի հետ վերջին շփման ժամանակ խոսել է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցնի»,- ասաց նա՝ նշելով, որ դժվարանում է ասել, թե այն կյանքի կոչման ո՛ր փուլում է:

«Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք, իհարկե, ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ-տուգանքներ, բայց նաև պայմանագրեր կան, որոնք պատշաճ կատարվում են»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ