Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:
Մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սահակյանին ճանաչել է վաղուց, վերջինս իր եղբոր համակուրսեցին է եղել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:
Պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16֊ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։
Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: