Համակարգում էական փոփոխություններ են սպասվում և մենք փորձում ենք զորակոչն ու պահեստային զորակոչը դարձնել թվային։
Այս մասին ասաց 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հարցին։
«Չնայած 2024 թվականին Կառավարությունը որոշում է ընդունել, որ կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար, սակայն շատ են դեպքերը, երբ, օրինակ, աուտիզմ ախտորոշում ունեցող երեխայի ծնողն ահազանգում է, որ երեխայի զինծառայության տարիքային շեմը լրանալուն պես ստիպված են լինում ամեն տարի անցնել ստուգումներ, որով պետք է հաստատվի, որ երեխան չի կարող ծառայել։ Հետևաբար, օրինակ, կան քննարկումներ, որ աուտիզմով երեխաները ավտոմատ կերպով կազատվեն զինվորական ծառայությունից»,- ասաց պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նկատեց՝ զորակոչերը թվային դարձնելու դեպքում նախարարությունը հասանելիություն կունենա բոլոր թվային բազաներին, այդ թվում, մարդկանց հիվանդությունների պատմությանը։
«Դա մեր գործիքակազմն ավելի կմեծացնի։ Այսինքն՝ երբ դու հասանելիություն ես ունենում ավելի վաղ տարիքային ուղեգրումներին, բժշկի համար ստեղծվում է բազա, որի հիման վրա կարելի է որոշում ընդունել, բայց քանի դեռ մեր զորակոչն իրականացվում է թղթային և որպեսզի մարդը կարողանա որոշում ընդունել, պիտի վիզուալ այդ ամեն ինչը տեսնի։
Ցավոք, առաջանում են նման ոչ հարմար վիճակներ։ Այդ անհարմարության համար ես ներողություն եմ խնդրում ծնողներից և հիվանդներից, բայց կարծում եմ, որ սրանք լուծելի խնդիրներ են, ժամանակի ընթացքում կլուծվեն»,- մանրամացնես Պաշտպանության նախարարը։