Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց մինևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ, և կարծում եմ՝ հնարավոր է երկխոսություն։ Մեր առաջարկները քննարկելու, ըստ անհրաժեշտության՝ ավելի հանրային դարձնելու միջոցով կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ