Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում:

Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորել է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ