Օրերս հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել։ Արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը դեմ են։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ չբացառելով, որ հաղորդումը կարող է ՀՀ-ում չհեռարձակվել:
Խոսքը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր»-ի մասին է:
Հիշեցնենք՝ հաղորդման առնչությամբ հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրան հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր: