Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել երկրի հետ համագործակցությանը:
Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում:
«ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաձեռնություն:
Հայաստանի Կառավարության որոշումը մենք համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը և ընդգծել, որ չնայած ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկման գործընթացի մեկնարկին, Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵԱՏՄ երկրների շուկաները։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ սպասում են Հայաստանի հետագա քայլերին: