«Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի բացման մասին՝ դրանով նշանավորելով մեր երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով նախօրեին ստորագրված փաստաթղթին։
«Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու։
Այսօրվա դրությամբ՝ Միացյալ Նահանգները ՀՀ-ում շուրջ 3,3 մլրդ դոլարի ներդրում են արել՝ հաջակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական աճի և կայունության, հումանիտար օգնության, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։
Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,- հայտնում են դեսպանությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։