«Այսօր գողացված փողերով վարկաբեկում են Փաշինյանի թիմին». Ալեն Սիմոնյան

Արհեստական և կեղծ մթնոլորտ են ձևավորում նախկին համակարգի ներկայացուցիչներին սպասարկող որոշ ԶԼՄ-ներ, ՀՀ քաղաքացիներից գողացված փողերով:

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Այսօր Հայաստանի մեդիադաշտում գործող լրատվամիջոցների գերակշիռ մասը պատկանում է նախկին ռեժիմին, որոնք հսկայական գումարներ վատնելով փորձում են ստեղծել օրակարգ և մարդկանց աչքերում սևացնել մեր ողջ թիմին, և իշխանության  կատարած մեծածավալ աշխատանքը, մարդկանց ուշադրությունը սևեռելով սուտ և արհեստածին թեմաներին, նշել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգում քննարկվող մի քանի առանցքային հարցերի ևս:

տեսանյութը՝  24TV

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ