Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է նաև Ուկրաինայում ռազմական կոնտինգենտներ տեղակայելու նախաձեռնությունը, դրա հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավվածությունը։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայում ռազմական կոնտինգենտներ տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք քննարկել ենք դրա իրականացման գործնական քայլերը, հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավումն այդ ջանքերում»,- ասել է Զելենսկին։