Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ