Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե «Այսօր Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա Ռուսաստանի նախագահի մոտ արդարանալու համար, թե ինչու չի կարող կատարել Հայաստանի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու պարտավորությունը»
Ըստ քաղաքագետի՝ առաջին «ալիբին» Հայաստանում տեղակայված Եվրոպական դիտորդական առաքելությունն է։
Առաքելյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոմից ստորագրվելիք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։