Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը, և այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:
«Մեր երկխոսությունը շարունակվում է»,- ասել է ռուս դիվանագետը:
«Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է, նա հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան», — ընդգծել է Լավրովը։