Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում. ԵԽ նախագահ

Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցը:

Նա X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ հայկական կողմին է հայտնել Եվրոպական միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:

Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ