Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:
Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Հուշամատյանը կփակվի հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին: