Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 13-ին բուժզննման է ենթարկվել:

Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ հետազոտության արդյունքներով չեն հայտնաբերել լուրջ վնասվածքներ՝ միայն ձախ ազդրի մկանների փոքր ձգվածություն։

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ նա կկարողանա մասնակցել հունվարի 15-ի կայանալիք Ա Սերիայի 21-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը:

Ավելի վաղ մկանային խնդիրների պատճառով Մխիթարյանը բաց էր թողել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ