«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում:

Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:

Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57»,- տեղեկացրել է Կոստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ